Սեռական կյանք
Կրքի հագուրդ. օրգազմ
Օրգազմը էրոգեն գոտիների մեխանիկական գրգռման միջոցով սեքսուալ գրգռվածության գագաթնակետն է, որն առաջացնում է հաճույքի և բավարարվածության մեծ զգացում:
Ինտիմ մերձեցման ժամանակ պետք է ձգտել որոշակի պայմանների իրականացման: Այլ կերպ ասած` սեռական ակտը պետք է հաճույք պատճառի և տղամարդուն, և կնոջը: Հետևաբար օրգազմ պետք է ապրեն երկուսն էլ, որը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ տղամարդն ու կինը սիրում են միմյանց և սեքսին եսասիրաբար չեն մոտենում: Հաճախ ստացվում է այնպես, որ տղամարդը թեև տեսականորեն գիտի կնոջ մարմնի էրոգեն` տարփածին գոտիները, որոնք շոյելիս կինը հաճույք կստանա, սակայն սիրախաղի ժամանակ նրա մերկ մարմնից գրգռված` շոյում է միայն այն մասերը, որոնք իրեն են դուր գալիս և գրգռում: Դա, իհարկե, լավ է, երբ զույգի «ճաշակները» համընկնում են: Իսկ եթե ոչ, ապա տղամարդը հայտնվում է գրգռվածության գագաթնակետին, այն դեպքում, երբ կինն այդ փուլին նույնիսկ չի էլ մոտեցել:
Տղամարդու օրգազմը համարվում է ոչ այնքան վառ, որքան կնոջը, և «հատուկ ջանքեր» չի պահանջվում դրան հասնելու համար` պայմանավորված տղամարդու ֆիզիոլոգիական ու սեռական առանձնահատկություններով:
Հազարամյակներ շարունակ սերունդ ունենալու բնազդը դառնալով նաև լիցքաթափման և հաճույք ստանալու միջոց, ստանդարտ իրավիճակում տղամարդուց մշտապես պահանջում է սեփական ուժերի և հմտությունների դրսևորում: Նվերների մատուցում, այցելություն ռեստորան, սիրահետում, ուշադրության բազմապիսի դրսևորումներ. սա խաղի այն մասն է, որը հաճույքով և հետաքրքրասիրությամբ ընդունում են երկու կողմերն էլ: Ընդ որում, սիրախաղի մասնակիցներին հետաքրքրում է արդյունքը` օրգազմը: Ցեղի շարունակությունը, այն միակին տիրանալու երջանիկ հնարավորությունը և վերջնակետը տղամարդու արտահայտված սեքսուալությունն է:
Տղամարդու օրգազմը բաղկացած է երկու փուլից` նախաօրգազմ և բուն օրգազմ: Նախաօրգազմի ժամանակ տեղի է ունենում առնանդամի հզոր լարվածություն և գլխիկի հատվածում սովորական խտտանքի զգացում: Եթե այդ պահին դադարեցվեն հեշտոցի խթանիչ շարժումները (ֆրիկցիաները), և աստիճանաբար նվազի գրգռվածությունը, ապա հնարավոր է սերմնաժայթքումը կանխել: Գրեթե բոլոր տղամարդիկ զգալով, որ օրգազմն ուր որ է հասունանում է, իսկ կինը բավականաչափ գրգռված չէ, նման մեթոդով երկարացնում են սեռական ակտի տևողությունը: Յուրաքանչյուր հաջորդ զսպումն ավելի դժվար է իրականացնել: Նման դեպքում նախաօրգազմը վերածվում է օրգազմի, և տեղի է ունենում սերմնահեղուկի ժայթքում: Կանայք հիմնականում հենց այդ պահին են ավելի հզոր օրգազմ ապրում:
Բնության օրենքներով` տղամարդը միշտ պատրաստ է սեքսին, նա ավելի արագ է գրգռվում, քան կինը, դրա համար լրացուցիչ գործոններն այնքան էլ կարևոր չեն: Որոշ դեպքերում սովորական ձեռնաշարժությունը տղամարդուն գրգռելու միակ միջոցն է, որի համար էլ նրան երբեմն համարում են կոպիտ և անզգացմունք էակ, որն ունակ չէ հուզականության ճանապարհով հասնել հաճույքի բարձրագույն կետին: Այստեղ է թաքնված խնդրի ոչ ճիշտ ընկալումը: Իրոք, շատ դեպքերում տղամարդն աշխատում է հնարավորինս արագ անցնել սեռական ակտին: Իրականում նրա մոտ օրգազմից առավել վառ զգացողություններ առաջանում են այն ժամանակ, երբ ամբողջ սեռական ակտը ընթանում է համբույրներով, քնքշանքով, շոյանքով և այլն: Յուրաքանչյուր զույգ փնտրելով և գտնելով սեռական ակտի իրեն բնորշ ձևերը` կարող է հասնել սեքսուալ լիարժեք երկկողմանի ներդաշնակության ու բավարարվածության:
Սեռական ակտի երկարատևությունը հուզում է ոչ միայն իրեն` տղամարդուն, այլև կնոջը: Եվ դա զարմանալի չէ, քանի որ սիրած մարդուն բավարարելու նոր միջոցների փնտրտուքը նվիրվածության արտահայտման դրսևորում է: Ինչպես ցանկացած պրոցես, սեռական ակտը նույնպես մանրակրկիտ պատրաստություն է պահանջում: Տղամարդու օրգազմը երկարատև և հետաքրքիր է դառնում, երբ կինը դրան ուշադրություն է հատկացնում: Լավագույն արդյունքի հասնելու համար կարևոր է ոչ միայն մեխանիկական, այլև զգայական ընկալումը:
Արդյո՞ք կնոջ օրգազմն ավելի բարդ է և հարուստ, քան տղամարդունը:
Ֆիզիոլոգիական տեսակետից կնոջ օրգազմը հեշտոցի նախամուտքի սպազմատիկ կծկումներն են, որոնք տեղի են ունենում սեռական ակտի կուլմինացիոն պահին: Դրանք կարող են ուղեկցվել հաճույքի ուժեղ ալիքներով և տարածվել ամբողջ մարմնով: Այդ ալիքների աղբյուրի կենտրոնում ծլիկն է, որը գրգռման ժամանակ արյան ներհոսից ուռչում է:
Կնոջ օրգազմը ըստ ուժգնության լինում է մի քանի տեսակի: Ոմանց մոտ այն հաճույքի թեթև ալիք է, ոմանք էլ օրգազմ են ապրում բուռն, ինչպես պայթյուն, վառ և կրքոտ: Կինը սեռական ակտի ժամանակ կարող է մեկը մյուսին հաջորդող մի քանի օրգազմ ապրել: Այն կարող է առաջանալ նաև պարանոցի, կրծքի, ձեռքերի, ոտքերի և էրոգեն այլ գոտիների խթանման ժամանակ: Այս տիպի կանայք ուժեղ գրգռվածություն և հաճույքի թույլ ալիքներ են ապրում նույնիսկ այն ժամանակ, երբ մտովի պատկերացնում են սեքսը սիրելիի հետ:
Կնոջ օրգազմը ըստ տեղակայման լինում է հեշտոցային և ծլիկային:
Հեշտոցային օրգազմ կինը ապրում է հեշտոցային սեռական հարաբերության ժամանակ: Հաճույքի ուժգնությունը և տևողությունը կախված են շարժումների արագությունից և խորությունից: Եթե սեռական շարժումները դանդաղ են և խորը, այսինքն` առնանդամն ամբողջությամբ է մտնում հեշտոց, կինը կարող է ապրել վառ օրգազմ, որը կարող է տևել նույնիսկ մինչև մեկ րոպե: Կնոջը «գունեղ և հրավառ»օրգազմ պարգևելու համար ցանկալի է սեռական շարժումներն աստիճանաբար արագացնել:
Ծլիկային օրգազմը տեղի է ունենում առնանդամով, ձեռքով ծլիկը խթանելու ժամանակ:
Երկար ժամանակ սեռական կյանքից զուրկ և օրգազմ «ճաշակելու» հնարավորությունից զրկված կանանց մոտ կարող են առաջանալ նյարդային տարատեսակ խանգարումներ: Իսկ այն կանայք, ովքեր ապրում են սեռական կյանքով և պարբերաբար օրգազմ են ունենում, սովորաբար, նման խնդիրների չեն հանդիպում: Ընդհակառակը` նրանք գերազանց ինքնազգացողություն և հոյակապ տեսք են ունենում: Այսպիսի կանանց դեմքը երջանկություն է ճառագում:
Հաճախ կնոջ մոտ հաճույքի ալիքները լինում են թույլ, աննկատ: Մյուս խնդիրն էլ այդ ալիքների իսպառ բացակայությունն է. որքան էլ տղամարդը փաղաքշի և շոյի կնոջը, օրգազմ չի առաջանում: Այս խնդիրն ունի երկու պատճառ: Առաջինը` փոքր կոնքի արյան անբավարար շրջանառությունն է, որի ժամանակ նյարդային համակարգի կոնքային և սեռական ճյուղերը թերգրգռված են լինում: Երկրորդը` կապված է կնոջ լարվածության հետ, այսինքն, ինչքանով է նա տրամադրված սեռական ակտին և որքանով է պատրաստ ընդունելու «հաճույքի» ալիքները:
Իրոք, որքան էլ տղամարդը հմուտ լինի այդ գործում, մինչև կինը բոլոր շարժումները և փաղաքշանքները գիտակցորեն չընդունի որպես հաճելի զգացողություն, լիարժեք օրգազմի մասին խոսք լինել չի կարող: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ տղամարդը տիրապետի կնոջ լարվածությունը թուլացնելու, էրոգեն գոտիներն ակտիվացնելու հմտությանը, սեռական ակտի գաղտնիքներին, լինի սեքսուալ առումով գրագետ և տեղեկացված:
Կարդացեք նաև
Սեփական սեռական կյանքի համեմատությունն՝ ուրիշների հետ, կոչվում է սեռական համեմատական կողմնակալություն։ Այս կողմնակալությունը շատ դեպքերում համեմատող...
Ինտիմ հարաբերությունների պլանավորումը միջոց է, որն օգտագործվում է զույգերի կողմից՝ պահպանելու սեռական մտերմությունն բավարարվածությունը: Սեռական հարաբերության օրերի ու ժամերի պլանավորումը...
- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:
Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...
Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...
Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...
Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...
Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...
Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։
Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...
Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...
Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...
«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...
Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...
Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...
Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն